Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

«Հովհաննես Այվազովսկի. ժամանակ և հավերժություն»

«Հովհաննես Այվազովսկի. ժամանակ և հավերժություն»
19.07.2014 | 11:42

Լեհաստանում բացվել է «Հովհաննես Այվազովսկի. ժամանակ և հավերժություն» խորագիրը կրող ցուցահանդես, որտեղ ներկայացված են աշխատանքներ Հայաստանի ազգային պատկերասրահի (ՀԱՊ) հավաքածուից: Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել Լեհաստանի Հանրապետության նախագահ Բրոնիսլավ Կամարովսկին, Սոպոտ քաղաքի քաղաքապետ Յացեկ Կառնովսկին, ՀԱՊ տնօրեն Փարավոն Միրզոյանը, արվեստաբան Շահեն Խաչատրյանը և այլք:
Սոպոտ քաղաքի կողմից ցուցահանդեսի համակարգողը գեղանկարիչ Գագիկ Պարսամյանն է:
Այվազովսկու ցուցահանդեսի բացման հետ միաժամանակ Սոպոտի պատկերասրահում բացվել է նաև հայկական ծագում ունեցող լեհ գեղանկարիչ Թեոդոր Աքսենտովիչի ստեղծագործությունների ցուցահանդեսը: Հոկտեմբերին Թեոդոր Աքսենտովիչի ստեղծագործությունների ցուցահանդեսը կբացվի նաև ՀԱՊ-ում:

Դիտվել է՝ 1465

Մեկնաբանություններ